ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Ներդրումային պաշտպանության համակարգը պետք է զուգորդել քաղաքական կամքի հետ»

«Ներդրումային պաշտպանության համակարգը պետք է զուգորդել քաղաքական կամքի հետ»
15.06.2018 | 00:43

Ասում են` շատ մի ատիր, սիրել կա։ Նոր կառավարությունը ԱԺ-ում սիրով ներկայացրեց նախկին կառավարության 2017-ի բյուջեի կատարողականը և կարմրելու առիթ չունեցավ, քանի որ նախատեսված 3,5 %-ի փոխարեն տնտեսական աճը կազմել էր 7,5 %։ Այսօր եղած տնտեսական տեմպը պահելը կենսական առաջնայնություն է Հայաստանի համար։ Այսօր թե՛ տեղի, թե՛ արտերկրի բիզնես-հանրությունը նոր կառավարությանը լավ չի ճանաչում, իսկ ներդրումների համար դա շատ կարևոր գործոն է։ Ի՞նչ քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ տնտեսության զարգացման և ներդրումների նախարարությունը` հարցրինք նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ։

-Առաջիկայում հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ։ Առաջնայինը օտարերկրյա ներդրումների պաշտպանության համակարգի կատարելագործումն է, երկրորդը ներդրումների ապահովագրության համակարգի ձևավորումն է։ Իհարկե, պետք է քաջ գիտակցել, որ կարճ ժամանակահատվածում ներդրողն իր որոշումը արագ չի կայացնի։ Սրան զուգահեռ պետք է նկատել, որ կա մեծածավալ և մեծաքանակ ներդրում կատարելու ցանկություն ունեցող անձանց հետաքրքրություն, և սա փաստ է։ Հարյուրավոր նման դեպքեր ունենք և, կարծում եմ, որ դրանց մի մասը, 90 % հավանականությամբ, կկատարի ներդրումներ։ Առաջիկայում ավելի կկոնկրետացնենք այդ ծրագրերը, խոսքը մոտ 30 մլն դոլարի ներդրումային ծրագրերի մասին է։ Իհարկե, ներդրում կատարողների մի հատվածն էլ սպասում է կառավարության հետագա գործողություններին, կա դրական տրամադրվածություն, չափազանց մեծ հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, մնում է, որ կարողանանք ներդրումային պաշտպանության համակարգը զուգորդել քաղաքական կամքի և պատրաստակամության հետ։
-Պարոն Մինասյան, ԱԺ-ի նիստում 2017-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ իրարամերժ տեսակետներ հնչեցին։ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ 7,5 % տնտեսական աճի առյուծի բաժինը ծառայություններից է ստացվել, իսկ պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ այն ձևավորվել է պղնձի գներից։ Հիմա ո՞րն է ճշմարտությունը, և ի՞նչ եք կարծում` կհաջողվի՞ այս տարեվերջին արձանագրել տնտեսական աճ։
-Ճիշտ է գնահատված` 2017-ի 7,5 % տնտեսական աճի մեջ ծառայություններն են մեծ կշիռ կազմում։ Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին, այո, կարող ենք 2018-ին ակնկալել տնտեսական աճ։ Սակայն ծավալի և կառուցվածքի վերաբերյալ թույլ տվեք կանխատեսում չանել։


Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3463

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ